ԱԱԾ շենքի հրկիզման փորձի դեպքով քրեական վարույթ է հարուցվել 3 հոդվածով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը)»,- հայտնեցին ՔԿ-ից:
Մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ շենքը։
