Логотип

ԱԱԾ տնօրեն․ Ախուրիկի անցակետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները

2026 թվականի սկզբից Ախուրիկի անցման կետում ծառայություն իրականացնում են միայն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

Հարցին՝ արդյոք հանդիպում է անհետ կորածների ծնողների հետ, նա դրական պատասխան տվեց. «Վերջին անգամ չեմ հիշում՝ երբ եմ հանդիպել, բայց բոլոր խմբերի հետ հանդիպել ենք, նաև այդ հանձնաժողովի աշխատանքային կանոնագրքում նախատեսված է, որ տարվա մեջ առնվազն երկու անգամ նիստ պետք է լինի և դրանք պատշաճ իրականացվում են»։

News.am