Ազգային անվտանգության ծառայությունը իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է օրենքով սահմանված իր գործունեությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ փոխտնօրեն Եսաի Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում կա մեկը, որը ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի։
Նշենք, որ նման հայտարարություն ԱԺ ամբիոնից արել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով կաթողիկոսին։
Հարցին՝ պատարագի տեքստից կաթոլիկոսի անունը զեղչելը մտնո՞ւմ է ԱԱԾ լիազորությունների մեջ, նա արձագանքեց. «եկեք խոսենք քննարկվող օրինագծերի վերաբերյալ։ Եթե կան այդպիսի հարցեր, սիրով կպատասխանեմ։
Եկեք հասկանանք, որ լրագրողների հետ նման շրջանակի հետ շփման դա առաջին փորձն է, և եկեք մնանք կառուցողական դաշտում։ Ըստ էության, ձեր գործունեությունը շատ նման է մեր գործունեության։ Մենք բոլորս անում ենք մեր աշխատանքը և տեղեկատվություն ենք հավաքում, հավաքագրում, որը օբյեկտիվ պետք է լինի և մաքսիմալ ճիշտ գնահատվի»։
News.am
