Логотип

Աբովյանում 24-ամյա տղային կյանքից զրկած եղբայրները ինքնակամ ներկայացել են իրավապահներին

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ոստիկանների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ քիչ առաջ ոստիկանության Կոտայքի բաժին են ինքնակամ ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինները կասկածվում են Աբովյան քաղաքում, նոյեմբերի 10-ին, խուլիգանական դրդումներով Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Սարգիս Զեյնալյանին սպանլու մեջ։

Ըստ տեղեկությունների՝ ամիսներ առաջ` Գինու փառատոնի օրը, միջադեպ է տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, վիճաբանությունն օրեր անց շարունակվել է Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:

News.am