ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով պահանջում է Իրանին դադարեցնել հարձակումներն արաբական երկրների վրա, Ընդ որում փաստաթղթում չեն հիշատակվում և չեն դատապարտվում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթի օգտին հանդես է եկել 13 երկիր։ ՌԴ-ն և ՉԺՀ-ն ձեռնպահ են մնացել։
Ընդունված բանաձևը դատապարտում է Իրանի հարվածները Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչպես նաև պահանջում է դրանց անհապաղ դադարեցում: Բանաձևում չեն հիշատակվում ագրեսորները՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, չկան նաև կոչեր այդ երկու երկրներին՝ դադարեցնել Իրանի դեմ հարձակումները։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին քննադատել է փաստաթուղթը՝ նշելով, որ Անվտանգության խորհրդի որոշ անդամներ փորձում են տեղերով փոխել զոհի և ագրեսորի դերերն ու դիրքորոշումները:
Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը, որտեղ որևէ երկրի հետ կապ չի նշվում: Դրան աջակցել են 4 երկիր, 9-ը ձեռնպահ են մնացել։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Նեբենզյան քվեարկության արդյունքներով հայտարարել է, որ փաստաթուղթը ձեռնտու չէր տարածաշրջանում հակամարտության իրական հրահրողներին:
«Խայտառակություն և աբսուրդի թատրոն», այսպես է նա մեկնաբանել ՄԱԿ-ի ԱԽ-ում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական բանաձևի քվեարկության արդյունքները:
Sputnik Արմենիա
