Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է, որի չափաբաժինն ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Թվում է, թե ռեժիմի ներկայացուցիչները տարբեր թեմաներով կամ իրադարձություններով են խոսում, ակտիվություն ապահովում, սակայն դրանց առանցքը ոչ թե միտքն է, այլ ագրեսիայի գեներացումը։
Վախի ու ահաբեկման մեխանիզմները կոնկրետ նպատակ ունեն՝ մարդկանց հետ պահելու հասարակական և քաղաքական ակտիվությունից, ինչը իշխանությունը տարբեր փուլերում կիրառել է», – նշել է նա։
Aysor.am
