Логотип

Աբրահամյան․ Արշակ Սրբազանի հետ տեղի ունեցածը դասական օրինակ է, թե ինչ մեթոդներով ու գործելաոճով է շարժվում ռեժիմը

Արշակ Սրբազանի հետ տեղի ունեցածն ու նրա նկատմամբ իրականացված հետապնդումները ոչ միայն օրենքի և զրպարտության հետ խնդիր ունեն, այլ, մեծ առումով, խոշտանգում են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա հիշեցրել է Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանի հայտարարությունը, որ երեք երկրներում տեղի ունեցած փորձաքննությունների արդյունքները, որոնք կապված էին Սրբազանին վերագրվող տեսանյութի հետ, հիմնավորել են իշխանության քայլերի սնանկությունն ու կեղծիքը։

«Սա դասական օրինակ է, թե ինչ մեթոդներով ու գործելաոճով է շարժվում ռեժիմը՝ մարդկանց վարկաբեկելու և շարքից հանելու նպատակով»,- ընդգծել է Տ.Աբրահամյանը։

News.am