Логотип

Աբրահամյան․ «Խաղաղությունից» ու «բարեկամությունից» խոսողները քայլեր չեն ձեռնարկում հայ գերիների հայրենադարձության ապահովման ուղղությամբ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ադրբեջանում պահվող հայ գերիներից Վիգեն Էուլջեքջյանը 20 օրից ավելի է` հացադուլի մեջ է: Նրա կինը հայտնել է, որ այդ մասին տեղեկացել է հեռախոսազանգով՝ ամուսնու հետ խոսելիս:

Մեր հայրենակիցն այդ քայլով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայերի և նրանց ճակատագրի վրա:

Կեղծ խաղաղությունից և բարեկամությունից խոսող դերակատարները լուրջ քայլեր չեն ձեռնարկում Ադրբեջանում գտնվող գերիների, ռազմագերիների իրավունքների պաշտպանության և հայրենադարձության ապահովման ուղղությամբ, ու ստիպված այնտեղ գտնվող մարդիկ են ծայրահեղ ու իրենց կյանքի համար վտանգավոր քայլերի դիմում:

Ազատությո՛ւն Վիգենին ու ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Aysor.am