Логотип

ԱԲ-ով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշվի

ՀՀ-ում գործող աուդիովիզուալ լրատվամիջոցները պարտավոր կլինեն բացահայտել արհեստական ​​բանականության միջոցով ստեղծված կամ փոփոխված բովանդակությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7–ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։

Այս պահանջի չկատարումը կհանգեցնի 300,000 դրամ տուգանքի։ «Օրենքի պահպանման մոնիթորինգի համար պատասխանատու կլինի տեսչական մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը», – հավելեց Հայրապետյանը։

News.am