Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Օմանում ՀՀ դեսպանությունն աջակցություն է ցուցաբերել գործընթացների դյուրացման հարցում, այդ թվում՝ սահմանի անցման, թռիչքների թույլտվության մասով և օդանավակայանում»,- նշեցին գերատեսչությունից։
Չվերթը կոմերցիոն է։
Մարտի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Մարտի 3–ին Մասկատ-Երևան թռիչքով արդեն Երևան է վերադարձել 15 ՀՀ քաղաքացի։
