Այս անօդաչու սարքը խոցվել է մեր քաջարի զինված ուժերի կողմից Շիրազի Հաֆեզ և Սաադի քաղաքների վրայով, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Դա կարող է ևս մեկ (համոզիչ) ապացույց լինել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային և Իրանի դեմ ռազմական հանցագործություններին տարածաշրջանային որոշ պետությունների անմիջական մասնակցության և ակտիվ մեղսակիցության մասին։ Մենք պետք է պարզաբանումներ ստանանք այդ անօդաչու սարքն օգտագործող տարածաշրջանի ԵՐԿՈՒ պետություններից յուրաքանչյուրից»,- նշել է Բաղային։
News.am
