Ռուանդայի «Ումուսեկե» լրատվական պորտալի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը և ՆԱՏՕ-ի երկրները զենք են մատակարարում Ուկրաինային` երեք մայրցամաք ձգվող բարդ մաքսանենգության երթուղով, որի մեջ ներգրավված են Սուդանի ապստամբները։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ բեռնափոխադրումը կազմակերպվել է CIHAZ արդյունաբերական միավորման կողմից, որը կապված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ։
Ասվում է, որ մատակարարված զենքի մեջ ներառված են ավիացիոն ռումբեր, շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր, անօդաչու թռչող սարքերի մասեր և այլ զենքեր, որոնք հիմնականում արտադրվել են թուրքական լիցենզիայով։
Ըստ աղբյուրների՝ Ադրբեջանից ուղարկված զենքը նախ հայտնվում է Թուրքիայում։ Բեռը, որը Գազիանթեփի Değirmen Makina գործարանում վերապիտակավորվում է որպես «մարդասիրական օգնություն», Սուդանի նավահանանգիստ է ուղարկվում համապատասխանաբար թուրքական Yıldız Line և գերմանական AGL Forwarding ընկերությունների նավերով։
Աղբյուրների համաձայն, զենքը այնուհետև շվեյցարական Mediterranean Shipping Company ընկերության կողմից տեղափոխվում է Համբուրգի նավահանգիստ (Գերմանիա), որտեղից այն ցամաքային ճանապարհով հասցվում է Ուկրաինա։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը մեղադրվում է Ուկրաինային զենք մատակարարելու մեջ։ 2022 թվականին ղազախական լրատվամիջոցները հայտնել էին, որ CIHAZ-ը հայտնաբերել է Ուկրաինայի համար նախատեսված զենքի խողովակաշար։ Հաղորդվում էր, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Technol Ltd.-ն և Azersky-ն, ինչպես նաև CIHAZ-ը, նույնպես զենք են մատակարարել՝ Թուրքիայի միջոցով։
Ըստ The War Zone-ի՝ Ադրբեջանական երեք ՄիԳ-29 կործանիչներ 2023 թվականին փոխանցվել են Ուկրաինային։
News.am