Логотип

Ադրբեջանը խնդիրներ է ունեցել Իտալիայից գնված ռազմատրանսպորտային ինքնաթիռի հետ

Ադրբեջանը Իտալիայից գնված Leonardo C-27J ռազմատրանսպորտային ինքնաթիռի հետ կապված խնդիրների է բախվել ։

Բաքուն 2023 թվականին իտալական Leonardo ընկերությունից գնել է երկու C-27 Spartan ռազմատրանսպորտային ինքնաթիռ։

2024 թվականի հունիսին տեղի է ունեցել ինքնաթիռներից առաջինի շնորհանդեսը։ Այն Բաքվի օդանավակայանում ներկայացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ միջոցառմանը ներկա են եղել Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն, Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելլին և Leonardo-ի նախագահ Ստեֆանո Պոնտեկորվոն։

Հենց այս ինքնաթիռն է, ըստ երևույթին, խնդիրներ առաջացրել։ Այս եզրակացությունը կարելի է անել ելնելով այն փաստից, որ ինքնաթիռը աշնանը հետ է ուղարկվել Իտալիա և այնտեղ մնացել մինչև 2025 թվականի ամառ։

Այնուհետև ինքնաթիռը վերադարձել է Ադրբեջան Իտալիայից պատվիրված երկրորդ ինքնաթիռի հետ միասին։

Վերադարձված ինքնաթիռը մի քանի թռիչքներ է կատարել Ադրբեջանում, որից հետո՝ 2025 թվականի նոյեմբերին, վերադարձել է Թուրին, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։

Ավելին, վերջին օրերին ինքնաթիռը սկսել է թռչել Թուրինի շուրջ. այս թռիչքները Flightradar-ում նշված են որպես «prova», որը իտալերենից թարգմանաբար նշանակում է «փորձարկում»:

Sputnik Արմենիա