«Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը կկատարի Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ների հարվածների առնչությամբ ամբողջական քննություն անցկացնելու խոստումը և միջոցներ կձեռնարկի նման միջադեպերը բացառելու համար»։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, այս մասին Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ «մարտի 5-ին Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերը գրոհել են Նախիջևանի ենթակառուցվածքները. տուժել է չորս խաղաղ բնակիչ, վնասվել են օդանավակայանն ու այլ օբյեկտներ»։
Բայրամովն ընդգծել է, որ «Բաքուն վճռական արձագանք է տվել՝ վերահաստատելով սուվերենությունը և քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու պատրաստակամությունը»։
News.am
