Логотип

Ադրբեջանը հայտնել է, որ սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի հետ Նախիջևանի միջադեպի առիթով

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Axios պարբերականին հայտնել է, որ իր երկիրը «պատշաճ պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում Նախիջևանի էքսկլավին իրանական անօդաչուի հարվածից հետո»։

Հարցին, թե արդյոք նա մտահոգված է մեկ այլ հարձակման հնարավորությամբ, Իբրահիմը պատասխանել է. «Բանը մտահոգությունը չէ։ Մենք ուսումնասիրում ենք փաստերը և որոշումներ ենք կայացնում»։

Նրա խոսքով՝ Բաքուն և Վաշինգտոնը սերտ կապի մեջ են միջադեպի հետ կապված։

Երկու կառավարություններն ունեն համագործակցության երկար պատմություն, այդ թվում՝ օդային թռիչքների և օդում լիցքավորման տրամադրման իրավունքի՝ ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի ընթացքում։

«Իրանը պետք է ներողություն խնդրի, պաշտոնական բացատրություն տա, ապահովի, որ այս հանցագործության համար պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն և, իհարկե, երաշխավորի, որ նման բաներ այլևս երբեք չեն կրկնվի»,- ասել է Իբրահիմը։

News.am