Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հարցերով հանձնաժողովը կատաղի հայտարարություն է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի կապակցությամբ։
Ինչպես հայտնել են Միլլի Մեջլիսից, հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օգոստոսի 27-ին Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո «Ռուսաստանի տարածքից զանգվածային տեղեկատվական արշավ է սկսվել Ադրբեջանի դեմ»։
«Մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի նախագահի՝ Զանգեզուրի միջանցքի մասին հաղորդավարի հարցին տված պատասխանը, որը հիմնված էր պատմական փաստերի վրա, կտրվել է համատեքստից, աղավաղվել, կեղծվել և աղավաղված ձևով ներկայացվել ռուս հանրությանը։
Ադրբեջանի դեմ քարոզչություն իրականացնելու նպատակով ռուսական հասարակության մեջ կազմակերպվել է արշավ, որն իրականացվում է հեռուստաալիքների, լրատվական կայքերի, սոցիալական մեդիա հարթակների և որոշակի ազդեցություն ունեցող առանձին արմատական անհատների միջոցով։
Հանձնաժողովը նշել է, որ արշավի ընթացքում լայնորեն օգտագործվում են այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը և X-ը, որոնց գործունեությունն արգելված է Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև սոցիալական մեդիայի էջեր և բոտեր, որոնք ստեղծված են այլ երկրների քաղաքացիների անունից։
Քարոզարշավի մեկ այլ տարր, որն ուշադրություն է գրավում, ադրբեջանական սոցիալական լրատվամիջոցների հատվածի ընտրությունն է՝ թիրախավորված գովազդի համար, որը սպառնում է մեր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Հանձնաժողովը նաև նշել է, որ նմանատիպ արշավները ոչ մի ազդեցություն չեն ունենում Ադրբեջանում հասարակական կարծիքի վրա։ Այդ գործողություններն ուղղված են միայն ռուսական հասարակության ներսում կեղծ փաստերի հիման վրա թշնամություն սերմանելուն, ինչը հանգեցնում է հարևան պետությունների հետ անհիմն թշնամանքի։ «Ռուսաֆոբիայի» արմատները, որոնք անհանգստացնում են Ռուսաստանին, պետք է փնտրել «Z» խորհրդանիշով բլոգերների գործունեության մեջ։
Ադրբեջանական խորհրդարանի հայտարարության մեջ ասվում է, որ Արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հանձնաժողովը, համապատասխան պետական մարմինների հետ միասին, ուշադրությամբ հետևում է մեր պետության դեմ ուղղված այս ոչ բարեկամական գործողություններին և շարունակում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։
News.am