Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն տեղական լրատվամիջոցներին կրկին հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխություններն են։
Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ, իբր, «պահպանվում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ»։