Логотип

Ադրբեջանի ԱԳՆ․ Անկլավների հարցը Բաքվի ուշադրության կենտրոնում է

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ անկլավների հարցը մնում է Բաքվի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում։ Հաջիզադեն Բաղանիս Այրումի, Ոսկեպարի, Խեյրիմլիի և Ղըզըլ Հաջիլիի փոխանցումն անվանել է «երկրի համար մեծ դիվանագիտական ​​հաջողություն»։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրն անցկացրել առաջին հանրահավաքը։

Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին հայտարարել էր, որ չեն հրաժարվի էքսկլավների ու անկլավների հարցից, որովհետև «ունենք Արծվաշեն»:

Armenia Today