Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունն ու ելույթը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին:
Ծրագրված են նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։
News.am
