Логотип

Ադրբեջանի զինված ուժերը թիվ մեկ մարտական պատրաստվածության են բերվել՝ Նախիջևանի վրա ԱԹՍ-ների հասցրած հարվածից հետո

Ադրբեջանի զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության բոլոր մյուս ուժերը բերվել են թիվ մեկ մոբիլիզացիոն վիճակի և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացմանը։ Այս մասին Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարձակման կապակցությամբ գումարված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բոլոր ցուցումները տրված են։ Ադրբեջանում Իրանի դեսպանին կանչել են Արտաքին գործերի նախարարություն, նրան կհանձնվի բողոքի նոտա, կձեռնարկվեն դիվանագիտական այլ քայլեր։ Սահմանի վերաբերյալ նույնպես համապատասխան հանձնարարականներ են տրվել», – ասել է նա՝ հավելելով, որ «այդ խարանը երբեք չի ջնջվի նրանց նողկալի ու տգեղ դեմքից», ուստի «դիվանագիտական ուղիներով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»։

«Մենք կիրազեկենք ադրբեջանցի ժողովրդին գործընթացների ընթացքի մասին։ Մամուլում արդեն հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած թշնամական ուժ իր դեմ կտեսնի մեր «Երկաթե բռունցքը»», – ասել է Ադրբեջանի ղեկավարը։

News.am