Логотип

Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների խոսնակները ընդունել են Իսլամաբադի հռչակագիրը

Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների խոսնակների երրորդ եռակողմ հանդիպումն ավարտվել է Իսլամաբադի հռչակագրի ընդունմամբ։

Ինչպես հաղորդում է Report-ը, Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան իր եզրափակիչ ելույթում նշել է, որ «հռչակագիրն ընդգրկում է երեք երկրների միջև եղբայրական հարաբերությունների բոլոր ասպեկտները, ընդգծում է խորհրդարանների համատեղ գործունեության կարևորությունը և ամրապնդում է համագործակցության հետագա ընդլայնման նոր հնարավորություններ»։ Ըստ նրա՝ փաստաթուղթն արտացոլում է նաև տարածաշրջանային և գլոբալ գործընթացների վերաբերյալ կողմերի ընդհանուր տեսակետները։

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն իր ելույթում նույնպես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների օգտագործումը երեք երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների հետագա խորացման համար։ Նա ընդգծել է, որ եռակողմ հանդիպման արդյունքները չափազանց օգտակար են եղել հետագա համագործակցության համար։

Իր հերթին, Պակիստանի Ազգային ասամբլեայի նախագահ Սարդար Այազ Սադիկը նշել է, որ միջոցառումը լավ հնարավորություններ է ստեղծել երեք եղբայրական երկրների միջև մի շարք արդիական հարցերի համակողմանի քննարկման համար։ Նա ընդգծել է տվյալ հարթակի նշանակությունը և դրա կարևոր դերը խորհրդարանների միջև կապերի հետագա ընդլայնման գործում։

News.am