Логотип

Ադրբեջանի ՊՆ․ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «վճռականորեն դատապարտում է Ադրբեջանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարվածները, որոնք ձեռնարկվել են Իրանի զինված ուժերի կողմից՝ որևէ ռազմական անհրաժեշտության բացակայության պայմաններում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ պատասխան միջոցներ է ձեռնարկում՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հարձակումներն անպատասխան չեն մնա», – նշված է հայտարարության մեջ։

News.am