Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութերի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայաստան է ուղարկվել 4 վագոն պարարտանյութ (271 տոննա) և 1 վագոն հնդկաձավար (68 տոննա)։
Գնացքը Վրաստանով կհասնի Հայաստան։
Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել ավելի քան 23 հազար տոննա հացահատիկ և ավելի քան 700 տոննա պարարտանյութ:
Sputnik Արմենիա
