Դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավոր Ակսել Ֆիշերին ձերբակալելու համար օրդեր է տվել։ Ֆիշերը կասկածվում է կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին լոբբինգ անելու մեջ:
Ակսել Ֆիշերը տեղափոխվել է նախնական կալանքի վայր: Նախկին պատգամավորը բազմիցս բաց էր թողել դատական նիստերը, իսկ վերջին դեպքից առաջ նա ինքնուրույն գրանցվել էր կլինիկայում: Սակայն դատարանի կողմից նշանակված փորձագետները որոշեցին, որ Ֆիշերը կարող էր մասնակցել բաց թողած առնվազն երկու լսումներին։ Վերջնական արդյունքում նա պահվեց Բադ Զեկինգենի հիվանդանոցում։ Ֆիշերի փաստաբանները վերաքննիչ բողոք ներկայացրին։ Դեկտեմբերի 22-ի դատական նիստում նախկին պատգամավորը չընդունեց իր մեղքը:
Նոր լսումներ նշանակվել են դեկտեմբերի 23-ին և հունվարի սկզբին: Նա կմնա Մյունխենի Շտադելհայմի բանտի նախնական կալանքի կենտրոնում առնվազն մինչև այդ լսումները:
Հիմնական մեղադրանքներից մեկի վաղեմության ժամկետը լրանում է հունվարին, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները վստահ են, որ դատարանը ժամանակ կունենա որոշում կայացնելու համար։
Ակսել Ֆիշերը 1998-ից 2021 թվականներին եղել է Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ (ՔԴՄ), իսկ 2010 թվականից՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ։ 2018 թվականին պարզվեց, որ ԵԽԽՎ որոշ անդամներ կաշառք են ստացել Ադրբեջանի կառավարությունից՝ Եվրոպայում իրենց շահերը լոբբինգ անելու համար։
Հետաքննիչները կարծում են, որ Ֆիշերին վճարել են Բաքվի համար ցանկալի ձևերով քվեարկելու, ադրբեջանամետ հայտարարություններ անելու և գաղտնի փաստաթղթեր հանձնելու համար: Այս հաղորդագրությունների համաձայն՝ Բունդեսթագի նախկին ՔԴՄ անդամը 2011-2014 թվականներին դրա համար ստացել է 58,000 եվրո, իսկ 2015-2016 թվականներին՝ ևս 26,300 եվրո:
Azg.am
