Логотип

Ադրբեջանն ու ԱՄԷ-ն հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացնում

Երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանում անցկացվում են «Անկոտրում գործընկերություն-2025» հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահական գվարդիայի հատուկ գործողությունների հրամանատարության ստորաբաժանումների մասնակցությամբ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Սցենարների համաձայն, որոնք հարմարեցված են իրական մարտական պայմաններին, զորավարժությունների մասնակիցները գործնականում կմշակեն համակարգման և կառավարման հմտություններ։

Մարտավարական գործողությունների ընթացքում մասնակիցները կկատարելագործեն մանևրելու ունակությունը, ճկունությունը և առաջնորդության որակները, ինչպես նաև կտիրապետեն երկու երկրների հատուկ ջոկատայինների կողմից կիրառվող ձևերին ու մեթոդներին։

«Հատուկ նշանակության ուժերի «Անկոտրում գործընկերություն-2025» համատեղ զորավարժություններում, որոնցում ներգրավված են զրահատեխնիկա, բանակային ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, ստորաբաժանումները կկատարեն կրակային պատրաստության, դեսանտավորման, դիպուկահարային գործունեության, հակառակորդի օբյեկտները շարքից հանելու, ինչպես նաև բնակավայրը հակառակորդից մաքրելու ուսումնամարտական ​​առաջադրանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

News.am