2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովը գնդապետի կոչում է ստացել ադրբեջանական բանակում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Սաֆարովը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ժամանակ հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար: 2012 թվականին հունգարական կողմը նրան փոխանցել է Բաքվին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես ներում է շնորհել Սաֆարովին, որից հետո նա վերադարձել է զինվորական ծառայության և ստացել մայորի կոչում:
Armenia Today
