Логотип

Ադրբեջանում դատում են Կարեն Ավանեսյանին

Ադրբեջանում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ալբերտովիչ Ավանեսյանի դատավարությունը։

Ինչպես հաղորդում է APA-ն, նիստը տեղի է ունեցել Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գծով դատարանում՝ Իլքին Իբիշովի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ Ավանեսյանին (ծնվ. 1967 թ.) մեղսագրվող արարքի հանգամանքները հայտնի են բացառապես Ադրբեջանի իշխանությունների տեղեկացմամբ։ Նա մեղադրվում է իբրև երկու ոստիկանների սպանության փորձ կատարելու մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։

News.am