2026 թվականի փետրվարի 6-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ բողոքի ակցիան բխում է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի փետրվարի 5-ին արված հայտարարությունից՝ Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դատապարտման վերաբերյալ։
Ադրբեջանի արտգործնախարարությունն ընդգծել է, որ «Կոնստանտին Զատուլինը վաղուց դեմ է արտահայտվել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, բացահայտորեն աջակցել է անջատողականությանը և փորձել է խեղաթյուրել դատարանի որոշումները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որոնք մեղավոր են ճանաչվել խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական հանցագործությունների մեջ՝ որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի արդյունք»։
Նման հայտարարություններն ու ձևակերպումները համարվել են անընդունելի։ Ադրբեջանական կողմը Ռուսաստանին կոչ է արել ձեռնարկելու համապատասխան միջոցներ՝ դադարեցնելու համար Զատուլինի նման անձանց ապակառուցողական գործունեությունը, որոնց գործողությունները վնասում են տարածաշրջանում խաղաղության և կայունությանը, ինչպես նաև ադրբեջանա-ռուսական հարաբերություններին»։
News.am
