Логотип

Ադրբեջանցի փորձագետ․ Միջանցքով անարգել անցման պատասխանատվությունը պետք է կրի ԱՄՆ-ն

Միջանցքով անարգել անցման պատասխանատվությունը պետք է կրի ԱՄՆ-ն։ Այս մասին նոյեմբերի 4-ին Երևանում «Օրբելի – 2025» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կարնեգիի Բեռլինի կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը։

Փորձագետի խոսքով՝ հենց Վաշինգտոնը պետք է օգնի Երևանին Հայաստանի տարածքով ադրբեջանցիների անարգել անցումը ապահովելու գործում։ «Մենք, ԱՄՆ-ի և Հայաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարցում, չենք կարող մեզ թույլ տալ ենթադրություն անել կամ ինչ-որ բանում վստահ լինել։ Ժամանակ պետք է անցնի։ Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե գործնականում ինչ կներկայացնի անարգել մուտքը։ Արդյոք դա կնշանակի էլեկտրոնային համակարգի ներդրում, որը թույլ կտա խուսափել անձանց ֆիզիկական ստուգումից, թե դա կնշանակի որոշ այլ մեխանիզմների ներդրում», – ասել է Շիրիևը։

News.am