Логотип

Ադրբեջանցի և Թուրքիայի ներկայացուցիչները Երևանում մասնակցում են ՆԱՏՕ-ի սեմինարին

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարին, որն անց է կացվում Երևանում, մասնակցում են Թուրքիայի ներկայացուցիչներ, Հայաստան է ժամանել նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Մամեդովը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը

«Ինձ ասացին, որ պարոն Մամեդովը կարծեմ պատրաստակամություն է հայտնել հարցազրույց տալու, և դա ողջունելի է, եթե ուզում ենք խաղաղություն, պետք է սկսենք խոսքից, խոսքը փոխանցելու համար սա լավագույն հարթակն է։

Ռոուզ-Ռոթ սեմինարին մենք խոսելու ենք այն հարցերի մասին, որոնք մենք ուզում ենք քննարկել։ Խորհրդաժողովի անդամ երկրները ցանկանում են լսել, թե խատերազմյան Հայաստանը ինչ խնդիրներ պետք է լուծի, իսկ համար 1 խնդիրը խաղաղության հասնելն է»,-ասաց Քոչարյանը։

«ՓաստԻնֆո»