Логотип

«Ազատություն Սամվել Կարապետյանին». մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են անցկացվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի տարբեր հատվածներում ակցիաներ են անցկացվում՝ ի պաշտպանություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։

Նշենք, որ այսօր՝ մարտի 13–ին, Սամվել Կարապետյանի դատական նիստի օրը մայրաքաղաքի ամբողջ տարածքով քաղաքի ամենատեսանելի հատվածներում, տարածվում են «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» մեծ չափի պաստառներ:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը: Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիակական ցանցերում հայտել են, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով:

News.am