Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը պատժիչ գործողություն է ոչ այդքան իր նկատմամբ, այլ հարված է ողջ փաստաբանությանը: Գտնում եմ, որ բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով: Իրավապահ համակարգը կաթվածահար է լինելու և դա կունենա դրական հետևանք իրավունքի և օրինականության համար, քանի որ կստեղծվի հնարավորություն կանխել համակարգի վերջնական վերածումը մի խելագառ դավաճանի գրպանային ռեպրեսիվ մահակի:
Հ.Գ. Եթե ժամանակին փաստաբանությունը կտրուկ արձագանքեր Մուշեղ Շուշանյանի կալանքին, այսօր այս ամենը չէր կատարվի Ա.Կոչուբաևի հետ»:
«ՓաստԻնֆո»