Логотип

ԱԺ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար պետբյուջեից կծախսվի մոտ 4,5 մլրդ դրամ

Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար պետական բյուջեից կծախսվի մոտ 4,5 միլիարդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«ԿԸՀ-ն սահմանել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ, որից 1 մլրդ 800 մլն 296 հազար դրամը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձն է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, այսօր կայացած արտահերթ նիստում ԿԸՀ-ն սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։

Նշվում է, որ որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին։ Դրա համաձայն՝ հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։

Sputnik Արմենիա