Логотип

ԱԺ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ից. ԿԸՀ-ն հաստատել է հիմնական միջոցառումների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Այսպիսով, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում պիտի ներկայացնի ԿԸՀ փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը:

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը պիտի ներկայացնեն ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը՝ ժամը 18:00-ն:

Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանությամբ տրամադրվում են մինչև մայիսի 3-ը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը:

Armenia Today