Логотип

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Մարտի 8-ի առթիվ պարգևատրվել են 70-հազարական դրամով

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները Կանանց միջազգային տոնի առթիվ պարգևավճարներ են ստացել: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Ազգային ժողովի կայքից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությամբ Մարտի 8-ի առթիվ խորհրդարանի կին պատգամավորներն ու կին աշխատողները պարգևատրվել են 70 հազար դրամի չափով։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1․ Ազգային ժողովի կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2․ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունում: