ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որտեղ մի շարք նախագծեր պետք է ընդունի։
Արտահերթ նիստի առաջարկով հանդես է եկել ՀՀ կառավարությունը՝ որպես մի շարք նախագծերի հեղինակ։
Խորհրդարանի օրակարգում առաջարկվում է ընդգրկել 12 նախագիծ: Դրանցից մեկը Ասիական զարգացման բանկի հետ «Բնակարանային բարեփոխումներ կենսունակության բարձրացման և ամրապնդման համար» (THRIVE) վարկային համաձայնագրի նախագիծն է, որով առաջարկվում է 250 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հիփոթեքային վարկերի սուբսիդավորման համար:
Նախատեսվում է նաև երկրորդ ընթերցմամբ ընդունել համընդհանուր բժշկական ապահովագրության, ինչպես նաև բանակում ժամկետային ծառայությունը 24-ից 18 ամիս կրճատելու մասին օրինագծերը:
Նախատեսվում է նաև հավանություն տալ Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի հետ «Հայաստան-Դիմակայուն Սյունիք» վարկային համաձայնագրին՝ երկրի հարավում Սյունիքի մարզի զարգացման ծրագրերի համար:
Sputnik Արմենիա
