2026 թվականից սկսած ընտանիքի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար (մինչև երեխայի 6 տարին լրանալը) պետությունն ամսական կփոխանցի 50 հազար դրամ նպաստ։ «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքում փոփոխությունները ՀՀ ԱԺ–ն այսօր ընդունեց 2–րդ և վերջնական ընթերցմամբ։
Նախագծին կողմ քվեարկեց 66, ձեռնպահ` 5 պատգամավոր։ Դեմ չկար։
Երեխաների ծննդյան միանվագ նպաստը կլինի 500 հազար դրամ։ Այս նպաստները տրվելու են միայն այն երեխաներին, որոնք ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում ստացել են ՀՀ քաղաքացիություն:
Առայժմ Հայաստանում առաջին և երկրորդ երեխայի ծննդյան նպաստը կազմում է 300 հազարական դրամ, 3–րդ և 4–րդ երեխաների համար՝ մեկական մլն դրամ, 5–րդ և հաջորդ երեխաների համար՝ 1,5–ական մլն դրամ:
Sputnik Արմենիա
