Логотип

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքը։

Կողմ քվեարկեցին պատգամավորներից 65–ը, դեմ` 2–ը, ձեռնպահ` 26–ը։

Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։

Sputnik Արմենիա