Логотип

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվեց

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան պայքարի» գործով կալանավորված Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Արթուր Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը։

«Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով՝ համակցված 20 մլն դրամ գրավով»,- նշեց Վարդևանյանը:

Արթուր Սարգսյանը կալանավորված էր հուլիսի 9-ից։

Հիշեցնենք` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ։