ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում այսօր հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սիմոնյանը Լիխաչովի հետ հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին:
Sputnik Արմենիա
