Логотип

Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված ակտիվիստ Միքայել Մարգարյանը ձերբակալվել է

Ակտիվիստ Միքայել Մարգարյանը ձերբակալվել է, Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ընդ որում, Մարգարյանի որդին հայտնել է, որ իրենց տուն 20 հատուկ ջոկատայիններ են ժամանել հորը ձերբակալելու համար:

Մարտի 26–ին հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ շենքի դիմաց քաղաքացու հետ վիճել է, և փոխադարձ հայհոյանքներ են հնչել, Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այսօր հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների` այսօր խուզարկություն է իրականացվել Ալեն Սիմոնյանի հետ միջադեպ ունեցած Արսեն Վարդանյանի և Միքայել Մարգարյանի տներում։