Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,– գրել է նա։
Ավելի վաղ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Նամակում հայտնել էր, որ երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն չէր հայտնել, թե ինչ անդառնալի հետևանքի մասին է խոսքը։
Sputnik Արմենիա
