Логотип

Ալիևը բանակին հանձնարարել է Իրանի դեմ «պատասխան միջոցներ ձեռնարկել»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է «պատասխան միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ». Ադրբեջանի զինված ուժերը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մնացած բոլոր ստորաբաժանումները բերվել են թիվ մեկ մարտական պատրաստականության վիճակի։

«Մենք չենք համակերպվի այս անհիմն ահաբեկչական գործողության, Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիայի հետ։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել և իրականացնել պատասխան միջոցներ», – ասել է Ալիևն անվտանգության խորհրդի նիստում։

Նա Իրանին մեղադրել է Ադրբեջանի դեմ ահաբեկչություններ իրականացնելու մեջ՝ հավելելով, որ իրանական կողմին բազմիցս հայտարարել է, թե Բաքուն չի մասնակցում և չի մասնակցի Թեհրանի դեմ գործողություններին:

«Իրանի պաշտոնատար անձինք պետք է բացատրություններ տան, ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից, այդ ահաբեկչական գործողությունն իրականացնողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», – հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է:

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին հերքել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետ կապված Թեհրանի մասնակցությունը:

Sputnik Արմենիա