Логотип

Ալիևը զրկել է Նախիջևանն ինքնավարությունից և TRIPP զարգացման բանակցություններին մասնակցելուց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի սահմանադրության փոփոխությունները։ Դրանք վերացնում են տարածքի ինքնավարության մեծ մասը՝ Ալիևին տալով լիակատար վերահսկողություն տարածաշրջանի քաղաքական կյանքի նկատմամբ, իր սեփական ներկայացուցչին նշանակելով տարածաշրջանի ղեկավար, հաղորդել է Eurasia Review-ն։

Նոր կանոնների համաձայն՝ Նախիջևանի կառավարությունը հաշվետու կլինի այս ներկայացուցչին, այլ ոչ թե տարածաշրջանի խորհրդարանին։ Բացի այդ, Ալիևը հրամայել է «ներդաշնակեցնել» Նախիջևանի օրենքները ողջ հանրապետության օրենքների հետ։

Իրավապաշտպան Յալչին Իմանովը նշել է, որ այս փոփոխությունները «փաստացի զրոյի են հասցնում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ինքնավարությունը և հակասում են նրա ինքնիշխանության սկզբունքներին», ցույց տալով, որ «Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են ամբողջ իշխանությունը կենտրոնացնել մեկ անձի՝ նախագահի ձեռքում»։

Սակայն Ալիևի ստորագրած վարչական փոփոխությունները կարող են էլ ավելի կարևոր նշանակություն ունենալ։ Դրանք ենթադրում են, որ Նախիջևանն ինքը որևէ անմիջական դեր չի խաղա այսպես կոչված «Սյունիքի միջանցքի» բանակցություններում կամ TRIPP-ի մշակման գործում, և որ փոխարենը Բաքուն կլինի ադրբեջանական կողմից միակ մասնակիցը։

News.am