Логотип

Ալիևը նշել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մոտավոր ժամկետները

Ղազախստան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մոտավոր ժամկետները։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը նախատեսում է ճանապարհը բացել մինչև 2028 թվականի վերջը։

«Բացի այն, ինչ մենք հիմա պլանավորում և իրականացնում ենք, հսկայական ներուժ է կազմում նաև Զանգեզուրի միջանցքի նախագիծը։ Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության բոլոր աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա կեսերին։ Այլ երկրների տարածքում, հուսով ենք, դա կիրականացվի նույն արագությամբ և այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», – ասել է Ալիևը։

Ինչպես երևում է տեքստից, Ալիևն օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» անվանումը ճանապարհի ողջ երկարության նկատմամբ, ընդ որում, մնացած ճանապարհի մասին խոսում է ոչ թե Հայաստանի, այլ «այլ երկրների տարածքի» մասին։

News.am