Логотип

Ալիևը շարունակում է պայմաններ առաջադրել Հայաստանին

«ՀՀ Սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները տևել են մի քանի տարի, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Կարծում եմ, որ սա իսկապես հակամարտության վերջն է, պատերազմի վերջը։ Խաղաղության համաձայնագիրը պաշտոնապես չի ստորագրվել միայն մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրության մեջ դեռ կա մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

«Ինչքանով, որ մենք հասկանում ենք, (Հայաստանը) կկատարի փոփոխություն։ Եվ հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն՝ կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր», – հավելել է նա։

Միևնույն ժամանակ, Ալիևը պատրաստակամություն չի հայտնել հրաժարվել Հայաստանի նկատմամբ «Արևմտյան Ադրբեջան» անվան տակ ներկայացվող տարածքային պահանջներից։

News.am