Логотип

Ալիևը օկուպացված Շուշիում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ

Ադրբեջանի նախագահ Ալիևը օկուպացված Շուշիում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ նախագահական վարչակազմի հայտարարության՝ Շուշայում անցկացված հանդիպման ժամանակ Բայրաքթարօղլուն Ալիևին է փոխանցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները։ Ալիևը շնորհակալություն է հայտնել գեներալին և գոհունակություն հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մակարդակից։

Կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, «հատկապես ռազմական ոլորտում»։

«Չկան երկրներ, որոնք այնքան մոտ լինեն միմյանց, որքան Ադրբեջանն ու Թուրքիան, և մեր միասնությունը կարևոր գործոն է համաշխարհային մասշտաբով», – վստահություն է հայտնել Ալիևը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում խաղաղության ժամանակաշրջան է սկսվել։

News.am