Логотип

Ալիևի վարչակազմի նախկին ղեկավար Մեհթիևը Ռուսաստանի աջակցությամբ պետական հեղաշրջման ծրագիր է պատրաստել

Անվտանգության խորհրդի անդամ և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական ​​հեղաշրջման ծրագիր և իր միջոցներով այն առաջարկել է ռուսական կողմին, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռամիզ Մեհդիևը փորձել է օգտվել AZAL ինքնաթիռի կործանման հետ կապված Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առաջացած լարվածության շրջանից։

«Իր ծրագրում Ռամիզ Մեհթիևը պետական իշխանությունը բռնի ճանապարհով զավթելուց հետո առաջարկել է ստեղծել ժամանակավոր մարմին՝ Ժամանակավոր Պետական խորհրդի ձևաչափով, անցումային շրջանը կառավարելու համար։ Այդ ծրագրի համաձայն՝ 87-ամյա նախկին բյուրոկրատը պետք է անձամբ գլխավորեր այդ Խորհուրդը։ Ըստ առկա տվյալների՝ Մեհթիևը Ռուսաստանին տեղեկություններ է փոխանցել նաև այն մարդկանց մասին, ովքեր պետք է ընդգրկվեին իր ղեկավարած Պետական խորհրդի կազմում։

Ինչպես տեղեկացված աղբյուրը հայտնել է APA գործակալությանը, ռուսական կողմն ինքն է տեղեկացրել ադրբեջանական կողմին Ռամիզ Մեհթիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։

Ինչպես երևում է, 87-ամյա Ռամիզ Մեհթիևը իր համառ խնդրանքներով և աջակցություն ստանալու մշտական փորձերով հոգնեցրել է Ռուսաստանին։ Արդյունքում, Ռուսաստանը, նրա մեջ որևէ հեռանկար չտեսնելով, լիովին հրաժարվել է նրանից և ինքնակամ կերպով պաշտոնական Բաքվին է փոխանցել նրա ծրագրի և ցանցի մասին տեղեկությունը», – գրում է APA-ն։

News.am