Логотип

Ալիևն առաջարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների համատեղ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկ է արել, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Հաշվի առնելով մեր երկրների միջև ռազմական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում լայնածավալ համագործակցությունը, մենք առաջարկում ենք 2026 թվականին ԹՊԿ-ի անդամ պետությունների համար համատեղ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանում», – հայտարարել է նա։

News.am