ԱՄՆ Բըրբանք քաղաքում Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդարանի հարակից Սրբոց Ղևոնդաց եկեղեցում արդեն երկրորդ կիրակին է, որ պատարագից հետո մի խումբ հավատացյալներ աջակցության ակցիա են իրականացրել ի պաշտպանություն Հայ եկեղեցու և վեհափառ Հայրապետի։
Նախորդ կիրակի մի փոքր միջադեպ եղավ, երբ թեմի առաջնորդարանը կոպիտ էր արձագանքել՝ ակցիայի մասնակիցներին անվանելով մոլորյալներ։
Ցուցարարների ձեռքին կան պաստառներ Գարեգին Բ–ի նկարներով, «Ոչ Նիկոլի «բարեռփոխմանը. STOP», «Մենք ենք եկեղեցին, ձեռքերդ հեռու Վեհափառից», «Ոչ եկեղեցու պառակտմանը», Թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան դավաճան» գրառումներով։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ իրենք եկել են ի աջակցություն վեհափառի հնչեցնելու այն աղոթքը, որը չի հնչում Ղևոնդաց եկեղեցու ներսում։ Նշենք, որ թեմի առաջնորդի խոսքում որևէ խոսք չի հնչել Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ։
News.am
